Շարմազանով. Ամեն ինչ լավ է լինելու, և՛ ժողովուրդն է գոհ մնալու, և՛ ժողովրդի գլխավորությամբ ՀՀԿ-ի հաղթարշավը շարունակվելու է

«Ամեն ինչ լավ է լինելու, և՛ ժողովուրդն է գոհ մնալու, և՛ ժողովրդի գլխավորությամբ ՀՀԿ-ի հաղթարշավը շարունակվելու է` մեր գործընկերների հետ միասին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շտապելով խորհրդի նիստին:

Նա միայն հավելեց, որ ՀՀԿ նիստի օրվա փոփոխությունը զուտ տեխնիկական խնդիր է և հորդորեց սպասել շուրջ 2 ժամ ու վարչապետի անունը կհայտարարվի:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նախորդ նիստում, ապրիլի 10-ին, Է. Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի` ապրիլի 14-ին:

ՀՀԿ գրասենյակից ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930