Բաժիններ՝

Կ.Ճշմարիտյանի կարծիքով՝ ԱՄՆ հայտարարությունն ավելի շատ քաղաքական բնույթ ունի

Պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ գործարքները դադարեցնելու մասին ԱՄՆ դեսպանատան կոչի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որևէ պաշտոնական գրություն չի ստացվել, սակայն մամուլում հրապարակումներն ընդունվել են ի գիտություն: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը 168.am-ին փոխանցեց նախարար Կարեն Ճշմարիտյանի տեսակետը, որ նախ՝ հարկավոր է վերլուծություն իրականացնել, ապա գնահատականներ տալ:

Կ.Ճշմարիտյանի կարծիքով՝ ԱՄՆ հայտարարությունն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, որն այս պահին մեկնաբանելը կոռեկտ չէ, առավել ևս պաշտոնական նամակ չի ստացվել:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին և կոչ է արել բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են իրականացվող պատժամիջոցներին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս