Կուտակայինի հարցով նորից կդիմեն ՍԴ
Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի դրույթները հակասահմանդրական ճանաչելու համար: Այս մասին «168 ժամին» հայտնեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Թե երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացավ ասել՝ նշելով, որ դիմումը պետք է քառյակում ևս քննարկվի և համաձայնեցվի. «Հավանաբար, սեպտեմբերի մեջ կներկայացվի ՍԴ»:
Ամբողջական հրապարակումը՝ «168 ժամի»՝ հինգշաբթի օրվա համարում