Բաժիններ՝

Արտագաղթը շարունակվում է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Միգրացիայի պետական ծառայության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ.-ի հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  պակասել  է 9.1 հազարով կամ 9.6 %-ով և կազմել -85.9 հազար մարդ: 2014թ.-ի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 303.3 հազար մարդով կամ 15.6%-ով և կազմել 2 մլն 242.3 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 40.6% նախորդ տարվա 38.2%-ի դիմաց:

Սակայն Միգրացիոն ծառայությունը ուղևորահոսքերի բացասական մնացորդում չի առանձնացնում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ այն գերազանցում է ընդհանուր բացասական մնացորդը, մասնավորապես՝ այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 112,814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշն 2013թ. նույն ժամանակաշրջանում կազմել է 123,303: Ըստ տարիների արտագաղթողների մոտ 9% նվազում կա, սակայն բացարձակ թվերը դիտարկելիս դա հուսադրող չէ: Ըստ ամենայնի, եթե իրադրությունը չփոխվի, առաջիկա տարիներին այդ տարբերությունը կմեծանա, այսինքն՝ հետզհետե ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կլքեն Հայաստանը, սակայն միաժամանակավելի քիչ ՀՀ քաղաքացիներ կմնան հայրենիքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս