
Ծնունդների թիվը գերազանցում է մահացության ցուցանիշը

2014թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարի առաջին կիսամյակում ծնվել է 19,401 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 3.2%), մահացել է 14,929 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 4.3%):
2014թ. հունվար-հունիսին 2013թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 4.9%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը 1 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 9.1 ‰` 2013թ. նույն ժամանակաշրջանի 9.8‰-ի համեմատ:
Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, 2014թ. հունվար-հունիսին գրանցվել է մայրական մահացության 2 դեպք, որով պայմանավորված, մայրական մահացության գործակիցը կազմել է 10.3 (100 000 կենդանի ծնվածի հաշվով), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 26.6-ի (5 դեպք) համեմատ: