Բաժիններ՝

Թե Մարզահամերգային համալիրը, թե «Միկա» մարզադաշտը, ի վերջո, հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը

«Ֆինանսների նախարարությունը ևս պեական կառավարչական մարմին է, և կառավարության որոշումով «Միկա» մարզադաշտը տրվել է ֆինանսների նախարարությանը: Նույնն է, որ, ասենք, թե ինչի՞ է դպրոցը կամ համալսարանը ԿԳՆ ենթակայության տակ: Դրանք հանձնվելու են, ի վերջո, Հայաստանի Հանրապետությանը: Թե դա էդ պահին Պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, նույն հարցն է, որ նույն գերատեսչությունը ունենա տարբեր վարչություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է «Միկա» մարզադաշտը հանձնվել Ֆինանսների նախարարությանը և ի՞նչ կապ ունի ՊՆ-ն մարզահամերգային համալիրի հետ, որ տնօրինությանն է հանձնվել այն, և ինչո՞ւ պետությանը պատկանող այդ կառույցները չեն անցնում Սահակյանի ղեկավարած վարչությանը, որը բյուջեից վարձատրվում է հենց պետական գույքը կառավարելու համար:

Սահակյանը նկատեց, թե ֆինանսների նախարարության աշխատակազմն էլ կարիք ունի մարզվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս