Ռուստամ Գասպարյան. «Սա արդեն վերջնն ա, սա ոնց որ՝ մեր ու Ղարաբաղի մեջ արդեն փորձում են սեպ խրեն»
Ազգային ժողովի պատգամավորները հակասական վերաբերմունք ունեն Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ խիստ դատապարտեց տեղի ունեցածը. «Ոնց նայում ենք, Լեռնային Ղարաբաղի ոստիկաննությունն էր ներկա այդ դեպքերին: Մենք խիստ դատապարտում ենք: Սա արդեն վերջնն ա, սա ոնց որ մեր ու Ղարաբաղի մեջ արդեն փորձում են սեպ խրեն»:
«Առանց Հայաստանի իշխանությունների հրահանգի՝ այդ դեպքը տեղի չէր ունենա: Մենք մեր անելիքը դեռ կքննարկենք, կտեսնենք, թե ինչ ենք անելու»,- ասաց Ռ. Գասպարյանը:
«ՀՅԴ-ի համար անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի համառությունը: Ես կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը, բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակները անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», վերածել մեր ներքին խնդիրների, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազգային համախմբվածություն»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ի համար անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի կեցվածքը, որ արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեցին, և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեցին այդ երթն իրականացնել: Ամեն դեպքում Ա.Վարդանյանը դատապարտեց անհամաչափ ուժի կիրառումը:



