Բաժիններ՝

«Դվինի» ներկայիս սեփականատերը թուրք չէ. Արման Սահակյան

«Դվին» հյուրանոցի ներկայիս սեփականատերը մինչև այս տարվա փետրվարի 15-ը ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը հաշվետվություն կներկայացնի կատարված ներդրումների ու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչության պետ Արման Սահակյանը:

«Նախորդ պայմանագրում, որ կնքված էր սեփականատերերի հետ, իրավական հիմքերը թույլ էին: Այժմ փոփոխվել է, մինչև փետրվարի 15-ը կներկայացնեն՝ ինչ աշխատանքներ են կատարվել, մինչև 1 ամիս ժամկետում էլ մենք կներկայացնենք հանրությանը»,- ասաց Ա.Սահակյանը:

Չնշելով, թե ով է «Դվինի» ներկայիս սեփականատերը, Ա.Սահակյանը հերքեց, որ նա թուրք է:

Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցի գնորդի հետ 2013-ին կնքվել է պայմանագիր մինչև 2016 թվականը 16 մլն դոլար ներդրումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ ներդրումներ չիրականացնելու դեպքում բավականին տույժ ու տուգանքներ են նախատեսված, ինչը նախորդ պայմանագրում չկար: 2013 թ. պետք է կատարվի 850 հազար դոլարին համարժեք ներդրում, 2014-ին՝ 3 մլն 970 հազար դոլար, 2015-ին՝ 8 մլն 780 հազար դոլար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս