Ն.Փաշինյանը նշեց, որ ներկայացվող նախագծում Սերժ Սարգսյանին մեղսագրվում է մի քանի կետ
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. նրա ավտոմեքենան մտավ ՀՀԿ տարածք: Իսկ կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ թույլ չտվեցին վարչապետին ուղեկցող պահակազորի ավտոմեքենան ետնամուտքից մտնի ՀՀ կառավարություն: Նրան բացականչում էին՝ «ամոթ», «կանգնիր»: Ոստիկանների միջամտությունից հետո ՀՀԿ տարածք մտավ նաև Հովիկ Աբրահամյանին ուղեկցող ավտոմեքենան:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, փաստորեն, միջնորդների ջանքերն արդյունք են տվել, ու հաջողվել է բացատրել, թե որն է «այբը», որը` «բենը»: Ծառուկյանը վայր դրեց զենքերն ու հայտարարեց, թե ետ է կանգնում պատերազմի ուղուց, փետրվարի 20-ին համաժողովրդական շտապ հանրահավաքը չի կայանա:
«Պահանջում ենք մեր 5 000 000 000 դրամ պարտքի վճարը», «Տվեք մեր փողերը և վերջ», «Մի´ բռնաբարեք ՀՀ օրենքները» վերտառությամբ պաստառներով և «աշ-խա-տա-վարձ» վանկարկումներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել փոտրվարի 6-ից աշխատանքից ազատված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ իրականացվի: Դրա համար բացի ինստիտուցիոնալ լուծումներից, քաղաքական կամք է հարկավոր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը
«Ճիշտն ասած, ինձ համար մի փոքր անհասկանալի է՝ քաղաքական հայտարարութունը, թե «Սահմանադրությանը չի համապատասխանում» տերմինը: Քաղաքական հայտարարությունն ընդամենը խոսում է այն մասին, որ կան լուրեր կամ շրջանառվում են լուրեր: Դրա հակասահմանադրականությունը ո՞րն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ «իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:
Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են իր հանդեպ հնչած սպառնալիքների ու առևանգման փորձի մասին լուրերը:
Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Այս հարցն այսօր քննարկվեց ու հաստատվեց կառավարության նիստում: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Ըստ նրա՝ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարևորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է:
Այսօր՝ փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը:
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե ծառայության վճարը:
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահի պահանջած լրացուցիչ տեղեկատվությունը պետք է ներկայացներ անձամբ, բայց չի ներկայացրել: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Եթե ոմանք պատրաստ են նույնիսկ մարդկանց արյուն թափելով սեփական քաղաքական շահերը շարունակել հետապնդել, իշխանություն պահպանել, ապա կան մարդիկ, որոնք պատրաստ չեն ամեն ինչի վրայով հանուն իշխանության անցնելու: Ես կարծում եմ, դա պիտի լինի գնահատականի արժանի իրողություն»:
«Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող եմ նորից հիասթափեցնել»,- այսօր այսպես սկսեց իր ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ լրագրողների հետ հանդիպման է եկել միայն հանրային ուղերձ ընթերցելու համար, իսկ հարցերին կպատասխանի ուրբաթ օրը ժամը 16:00-ին Ազատության հրապարակում:
Այսօր ժամը 16:00-ին կավարտվի ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Այս պահին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ներկա են միայն Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, ովքեր խիստ զբաղված են ԱԺ նախագահի պատասխան նամակը նախապատրաստելու գործով:
«Ինչի՞ համար պետք է ռեպրեսիա անենք, քաղաքական հետապնդում անենք: Իմաստը կա՞»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդեպ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները ռեպրեսիաների մեկնարկ ու քաղաքական հետապնդում չէ՞:
«Չկա վստահություն, որ այն, ինչ կատարվում է պետական մարմինների կողմից, դա լիարժեք համապատասխան է անաչառության, անկողմնակալության սկզբունքներին, իսկ սրա հիմքում ընկած է համակարգը, որը դա պահպանել, սնել, մեծացրել է: Հիմա հայտնվում են նույն համակարգի անիվների տակ ու դժգոհում են: Նույն այդ մարդիկ, որ դժգոհում են, եղել են այդ համակարգի մեջ, օգտվել են դրա պաշտպանությունից, օգտվել են շահերից ու բացարձակապես չէին դժգոհում: Բավական է, որ հայտնվեն իշխանական համակարգից դուրս ու սկսում են դժգոհել իշխանությունների գործողություններից»:
ԱԺ աշխատակազմը պատգամավորների բացակայությունների հետ կապված ուսումնասիրությունները դեռ չի ավարտել, հետևաբար՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ արձանագրություն չի ուղարկել ԿԸՀ: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերի ընթացքում, պետք է որևէ մեկի մոտ այլևս որևէ զարմանք չհարուցի: Ամեն բան արվելու է համաժողովրդական ալիքի դրսևորմանը խանգարելու, խոչընդոտելու, պրոբլեմներ ստեղծելու համար: Բա բնական է, բա ի՞նչ պիտի անեն: Քաղաքական մրցակության ձևաչափը նրանց համար վերածվում է քաղաքական թշնամանքի, այդ թվում, այսպես կոչված՝ անթույլատրելի պրյոմների գործածությամբ: Իմ անձնական կարծքին է, որ չի կարելի որևէ բանից վարանել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին եռյակի գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պատասխանին:
Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի գործոնը չի տեսնում. «Չեմ կարծում, որ Քոչարյանի գործոնը կա: Եթե կա, չափազանցնում են: Մյուս կողմից՝ ուշադրություն շեղելու տարբերակ կա: Եվ ես կարծում եմ, որ բնական ու օգտակար է, երբ նախկին նախագահները իրենց կարծիքը հայտնում են վճռական պահերին»:
«Երկրորդ նախագահն իր կարծիքն է ասել, ի՞նչ մեկնաբանեմ: Դեռ ոչ մի ձերբակալություն չի եղել, կամ որևէ գործողություն դեռ չի եղել: Մնացածն ինչ նախագահը հայտարարել է, օրենքի շրջանակների մասին է խոսել: Այն, ինչ օրենքով է, դա իրավական է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը, որում Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի դեմ ցանկացած գործողություն բոլորի կողմից գնահատել է որպես քաղաքական հետապնդում և հայտարարել է, թե «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:
«Մենք որևէ մեկ անգամ կոչ չենք արել բռնությունների: Մենք ասել ենք՝ օրենքի սահմաններում ամեն ինչ կարվի, և մենք թույլ չենք տա, որ մեր երկրում լինեն ցնցումներ. պետական հեղաշրջման կոչերին կլինեն համարժեք պատասխաններ: Ինձ թվում է, որ այս ինքնապաշտպանական և անպաշտպանական ելույթները, որ ունենում են, ժամանակից շուտ կարող էին անդրադառնալ դրան, որպեսզի այդ մարդուն չհրահրեին, բերեին, հացնեին այդ վիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը:
ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության նոր փուլ թևակոխումից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե հող է նախապատրաստվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի համար: Քիչ առաջ 2rd.am կայքում հրապարակված արդեն հերթական դարձած հարցազրույցում Քոչարյանն այդ հարցը չի շոշափել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո վերջին օրերին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տարբեր ամբիոններից հայտարարում են, թե քաղաքականության մեջ այլևս տեղ չպետք է ունենան «տգետները»: Նրանք չեն հերքում, որ ՀՀԿ շարքերում էլ կան անձնավորություններ, որ չեն փայլում մտավոր ունակություններով, բայց շեշտում են, թե այդ անձինք քաղաքական հավակնություններ չունեն:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ներկուսակցական, քաղաքական, կազմակերպչական հարցեր: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, իրավիճակը կարող է ժամ առ ժամ փոխվել և պետք էր ադեկտվատ մարտավարություն մշակել՝ և´ հանրային միջոցռումների, և´ տարածքային կառույցների, և´ խմբակցության աշխատանքների հետ կապված:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեների ընթացքում հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
«Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի, միշտ էլ ես ու քաղաքական այն թիմը, որ ներկայացնում եմ, փորձել ենք այնպես անել խորհրդարանում, որպեսզի լարվածություն չառաջանա խոհրդարանում…
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի դուրս կգան գործարանի առջև՝ կրկին պահանջելով վճարել 18-24 ամսվա աշխատավարձի պարտքը:
ՀԷՑ-ը բերում է մշտապես նույն ծավալի ու նույն մակարդակի ներդրումային ծրագիր, այնուհետև հանրությանը որևէ անգամ չի հաջողվում իմանալ, թե դա որքան ու ինչ չափով է կատարվել:
Շինանյութերի թանկացման հետ կապված բավականին խնդիրներ են առաջացել շինարարության ոլորտում: