Բաժիններ՝

ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակը նվազել է

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 439,460, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 11,018-ով: Ուշագրավ է, որ չնայած ապահովագրված ավտոմեքենաների թիվը պակասել է, ավելացել է հաշվեգրված ապահովագրական վճարների ծավալը՝ նախորդ տարվա 16.1 մլրդ դրամից 2014 թ-ի վերջին հասնելով 17.8 մլրդ դրամի:

Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարկած հաշվետվության համաձայն՝ անցած տարի դեկտեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 990 մլն դրամ, ինչը նոյեմբեր ամսվա համեմատ աճել է մոտ 258 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 4,855 դիմում, նախորդ ամսվա 3,989-ի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 50,414, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4,542-ով (2013 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ցուցանիշը եղել է 54,956)։ Հատուցման միջին չափը 2014թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195,921 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2014 թվականի համար կազմել է մոտ 62%:

appa-kshir

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս