Հովիկ Աբրահամյան. «Վարչապետը կարող է յուրաքանչյուր պահի իջնել, բայց հո փողոցում չե՞նք քննարկելու այդ հարցերը» (տեսանյութ)

«Ես ցանկություն եմ հայտնել ընդունելու առաջին օրը: Դուք, չգիտեմ՝ որ հոսանքներին գնացիք ընդառաջ, լսեցիք այլ մարդկանց և ցանկություն չհայտնեցիք հանդիպելու: Պարոն վարչապետը թող իջնի ներքև: Վարչապետը կարող է յուրաքանչյուր պահի իջնել, բայց ներքևում՝ հո փողոցում չե՞նք քննարկելու այն հարցերը, որոնք ձեզ հուզում են:

Դրա համար ձեզ ասացի՝ հավաքեք ձեր ներկայացուցչությունը, բարձրացեք, քննարկենք նորմալ, կառուցողական, մարդկային հարաբերություններում: Այդ ձևաչափով մենք ոչ մի հաջողության չենք հասնի: Մեր նպատակը հո դա չէր: Մեր նպատակն է, որ դուք արարեք, աշխատեք, ապրեք, ձեր ընտանիքները պահեք: Մենք հո ձեր թշնամին չենք: Մենք ուզուոմ ենք ձեր համար նորմալ պայմաններ ստեղծել»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդունելով կառավարության շենքի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների պատվիրակությանը:

ՓՄՁ ներկայացուցիչները վարչապետի հետ ավելի քան 1 ժամ քննարկեցին իրենց հուզող հարցերը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս