Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ բանկերի խոշորացումը մտահոգիչ է
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ բանկերի խոշորացումը մտահոգիչ է, դա չէ այն դեղամիջոցը, որի միջոցով կարելի է խուսափել ճգնաժամից: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Մանասերյանը կարևորեց, թե ինչքանով են արդյունավետ կառավարվում ռիսկերը: Ըստ նրա՝ որոշ բանկեր խուսափում են վարկեր տրամադրելուց, այսինքն՝ ռիկսեր վերցնելուց:
«Կարևոր է, թե բանկերը որքանով են ծառայում իրական հատվածին, տնտեսության զարգացմանը: Այլապես ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ»,- ասաց նա:
Անդրադառնալով դոլար/դրամ փոխարժեքին՝ Մանասերյանը նշեց, որ շատ լավատես է, կարծում է, որ փոխարժեքի տատանումները կառավարելի կլինեն: Ըստ նրա՝ վերջին տարիների միտումը բերեցին դոլարի արժևորման այն մակարդակի, որ 2015 թ-ին կարող է վտանգավոր լինել: Նա չբացառեց, որ առաջիկայում դոլարի արհեստական արժեզրկում կգնա. «Ով ասեց, որ տրանսֆերտային տնտեսությունը պետք է պահենք, կամ չպետք է օգտվենք ռուսական ռուբլու թանկացումից և հումք ներկրենք»:
Մանասերյանի խոսքով՝ նախկին ճգնաժամերից օգտվել Հայաստանին չհաջողվեց. «Բայց հիմա կարծում եմ, որ պետք է դռները բացել նոր տեխնոլոգիաների առջև, ինչը անցած կառավարությունը կիսատ արեց, ինչը ավելի վնասեց տնտեսությանը»: