Զոհրաբյան. «Տնտեսությունը քայքայած մեկը ԱՄՆ-ում դեսպան է և Ֆեյսբուքում՝ Քիմ Քարդաշյանի օրինակին հետևելով, ֆոտոսեսիաներ է հրապարակում»

Ժողովրդի պահանջը մեկն է՝ անհապաղ իշխանափոխություն, որովհետև այլևս այս իշխանությունը սպառել է իր վստահության ռեսուրսը, տապալել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ չկա մի որևէ ոլորտ, որտեղ չլինեն ձախողումներ, բացարձակ ձախողում է ամենուր, իսկ ձախողած մարդիկ բարձր պաշտոններ են զբաղեցնում, օրինակ երկրի տնտեսությունը քայքայած մեկը ԱՄՆ-ում դեսպան է և Ֆեյսբուքում՝ Քիմ Քարդաշյանի օրինակին հետևելով, ֆոտոսեսիաներ է հրապարակում Բարաք Օբամայի հետ, կամ՝ հանցագործ մեկը ղեկավարում է ՀՀ մարզերից մեկը: Ն.Զոհրաբյանի խոսքով՝ իշխանությունը կառավարման ռեսուրս չունի: Նրա խոսքով՝ հայաթափման մասին պետք է խոսել, որը ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք է:

«Աշխարհում հաշվի են նստում այն իշխանության հետ, որոնք հարգում են իրենք իրենց, իսկ մեր իշխանությունները հասել են նրան, որ երկրի ճակատին դաջվել է ֆորպոստի կնիքը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Սահմանադրական բարեփոխումները Ն.Զոհրաբյանն անվանեց բլեֆ, քանի որ երկրում ստեղծված իրադրության մեղավորը Սահմանադրությունը չէ, իսկ այդ քաղաքական ուժերը, որ զբաղված են Սահմանադրության փոփոխմամբ, զբաղված են դեմագոգիայով:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ այս խորհրդաժողովի արդյունքում ճնապարհային քարտեզ պետք է կազմեն, արյունաեղությունը ճանապարհ չէ:

Տեսանյութեր

Լրահոս