Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առաջարկվում է ՓՄՁ-ների 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 113.4 մլն:
«Կա հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն ճաշ են սարքում, հրավիրում են՝ ինչ են սիրում ուտել: Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք: Ալիքները փոխում ես, մի քանի հատ նման հաղորդում ունեն: Մեր նպատակը ո՞րն ա՝ ով ինչ լավ բո՞րշչ ա սարքում, թե ձվածե՞ղ ա սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ անցած տարի Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի 100-ամյակներն են եղել, բայց հիմնականում դրան լրատվամիջոցներն են անդրադարձել:
Նա խուսափեց համեմատել, թե ով է ավելի լավ քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Առաքել Մովսիսյանը, բայց նրանցից ոչ մեկին էլ քաղաքական գործիչ չանվանեց. «Մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց տնտեսական գործընթացներին»:
Այսօր Ազգային ժողովի նիստում այս պահին ներկայացվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ ներկայացնելով զեկույցը, նշեց, որ հանձնաժողով մուտքագրվել է 731 գրություն, ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից` 13 դիմում-բողոք (հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անարատության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին և այլն), որոնց պատասխանել են համաձայն գործող օրենսդրական ակտերին:
«Օրինագծի նպատակը ՀՀ-ից հավելյալ արտահանում ապահովելն է: Խոսքն ընդհանրապես չի վերաբերում առհասարակ ՀՀ-ից արտահանումը կենտրոնացված կարգով կազմակեպելու և այդ եղանակով մեր տնտեսվարողին անհավասար դաշտում դնելու ու լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու մասին»,- այսօր ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խոսելով «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ:
«Ձեզ որտեղ հասնում է, էնտեղ խոսում եք և ապտակը ստանում եք: Հիմա հանգիստ նստեք»,- հավելեց Գ.Սահակյանը: «Բա ինչի՞ ինձ ձայն չեք տալիս, իմ անունը հնչել է: Էս ինչ խտրականություն է»,- տեղից բողոքեց Լ.Զուրաբյանը:
«Պարոն Բագրատյան, եթե Դուք էլ չեք հասկանում, թե որտեղ է գնում սրա շահութահարկի տարբերությունը, շատ ցավում եմ»,- ասաց Այվազյանն ու շարունակեց, որ եթե ՀՀ բյուջե փող վճարեն՝ ի՞նչ վատ կլինի: Ըստ նրա՝ եթե այստեղ փոքրացվի շահութահարկը, ընկերությունները կգրանցվեն ՀՀ-ում, և այլ տեղում չեն վճարի շահութահարկ: Այվազյանը նշեց, որ կոնյակը, ոսկերչությունը, ծխախոտի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը օրենքի տակ չեն ընկնում, մնում է շինանյութերն ու պատրաստի արտադրանքը: Նա նշեց, թե գերնպատակը ոչ թե բյուջեն է, այլ՝ բնակչությանն աշխատացնելն ու նրա սոցիալական խնդիրները լուծելն է:
Միանշանակ է, որ այս օրինագիծը չի ընդունվում լոկ այն հույսով, որ կհայտնվի մի բարի փերի-գործարար, որ մեծ գումարներ կներդնի, Հայաստանում արտադրություն կհիմնի ու 50 մլրդ դրամ արտահանում կիրականացնի: Ու որքան էլ պաշտոնյաները միանշանակ պնդեն, թե ամեն ինչ անում են միայն հայրենի տնտեսությունը զարգացնելու նպատակով, հստակ է, որ նրանք այսքան ջանք ու եռանդ են ներդնում որևէ հատուկ, կոնկրետ նպատակով, բայց առայժմ չեն բացում իրենց խաղաքարտերը: Իսկ երբ ի վերջո «լույս աշխարհ» գա այդ եզակին, ով կապահովի 50 մլրդ դրամի արտահանում, նրան կներկայացնեն` որպես կառավարության հաղթանակ, տքնաջան աշխատանքների արդյունք:
Պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր գրավոր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այս մասին այսօր Ազգային Ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20%-ից նվազեցվում է 2%-ի:
Հ.Աբրահամյանը հորդորեց բոլորով միասին խնդրին լուծում տալ, առավել ևս, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիա է ուզում: Նա նշեց, որ ապրիլին լրանում է իր պաշտոնավարման մեկ տարին. «Թող որևէ մեկը ասի, որ որևէ բիզնես եմ արել, կամ սերտաճած եմ»: Ըստ նրա՝ մարդիկ անհիմն խոսում են, իսկ անհիմն խոսակցությունները որ շրջում են երկրում, շատ փչացնում են մթնոլորտը:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը, որի անդամ է ՀՀ-ն և պարտավոր է կատարել հանձնարարությունները, ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի միջոցով ՀՀ կառավարույանը 3 անգամ նամակ է փոխանցել՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ՝ պահանջելով 2 հարցի պատասխան՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվել անհամաչափ ուժ կիրառողների հանդեպ և ի՞նչ միջոցներ են ձեռնակվել տուժողներին համարժեք փոխհատուցում տալու համար: Ընդ որում, նրա խոսքով, Շավարշ Քոչարյանը, ըստ էության, իրեն պատասխան չի տվել խնդրի հետ կապված:
«Ասում են՝ իրավիճակն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է, բայց ասում են՝ սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է: Թիվն անշեղորեն աճում է: Երևանում գործում է դիմակավորված անձանց բանդա: Ամեն անկյունում 4 տեսախցիկներ կան: Ո՞նց է, որ չեն ֆիքում, թե էդ բանդաները որտեղից եկան, ուր գնացին: Ստացվում է, որ դրանք կազմակերպում է կառավարությունը, Սերժ Սարգսյանը: Երբ առևանգում, տանում, ծեծում ու խոշտանգում են մարդուն, որը դեմ է իշխանությանը, ապա այդ կամերաները օգտագործում եք հանցագործությունները կազմակերպելու համար: Հայտնի պատգամավորն ասել է՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ: Փողն էլ վերցրել եք: Ինչո՞ւ չեք բացահայտում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամ նախարարների տեղեկությունները միմյանց հակասում են: Խոսքը վերաբերում է «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններին, որ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%: Հարցի շուրջ ԱԺ-ում այսօր առավոտյան ծագած վիճաբանության ժամանակ ԱԺ փոխփոսնակ Հերմինե Նաղդալյանն օրենքի ընդունման շտապողականությունը բացատրել էր նրանով, թե հակառակ դեպքում այն չի հասցնի ուժի մեջ մտնել մայիս-հունիսին, երբ գյուղատնտեսական արտահանումներն արդեն սկսված են լինելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախկինի համեմատ սպառողների թվի 6 անգամ ավելացումը նաև սպառումն է ավելացրել ու, հետևաբար, շահույթը:
«Եթե առաջնորդվենք ցանկություններով, ապա կարող ենք նախադեպեր ստեղծել, որովհետև իրավական տեսանկյունից կան մանդատը զրկելու հիմնավորումներ: Սպասում եմ լրացուցիչ պատճառաբանությունների, դրա վերաբերյալ նամակ եմ ուղարկել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հիմնավոր պատասխանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Գագիկ Ծառուկյանի բացակայոթյունների հարցի քննությունը: Գ. Սահակյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է կարողանա այս նոր իրավիճակում նոր ռազմավարությամբ հանդես գալ:
Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչպե՞ս է, որ 2011-2012թթ. գազային բումի ժամանակ համակարգը նորմալ աշխատել է, հետո հանկարծ աշխատողներն ավելանում են, ու բեռն ընկնում է սպառողների վրա, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ սպառումը նվազում է
Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ ստիպված ենք լինելու այդ ընթացքում թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերել: «Հաշվարկներն՝ ինչ չափով, ինչքանով, ես թվային չեմ հնչեցնի:
Հայկական կողմը ներկայումս բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի գինը դոլար-դրամի փոխարժեքով պայմանավորված չփոխվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամ մասին ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: 20 րոպե անց նախագիծը դրվեց քվեարկության, սակայն 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այն չընդունվեց:
«Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, համաձայն որի՝ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%, այսօր վիճաբանության պատճառ դարձավ Ազգային ժողովում: Կառավարությունն օրինագիծը ներկայացրել է 48-ժամյա ռեժիմով քննարկման համար: Ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, որ այս արտոնությունը կնպաստի արտահանման մենաշնորհացմանը:
Անցած տարեվերջին կարևորագույն սխալ է տեղի ունեցել Կենտրոնական բանկում, երբ բանկերի կապիտալի չափը 5 մլրդ դրամից որոշեցին դարձնել 30 մլրդ դրամ:
«Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին. ո՛չ մարդասպաններն են պատժված, ո՛չ այդ սպանդի կազմակերպիչները: Փոխվել են Հանրապետության գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը, բայց ունենք այն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «խայտառակ միջադեպ» բնորոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամներին դեպի ԼՂՀ ավտոերթի ժամանակ ծանրագույն ծեծի ենթարկելը:
«ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել, կան ֆինանսական լուրջ խնդիրներ: Առաջինը՝ նրանք վերցրել են կարճաժամկետ վարկեր, որոնց սպասարկումը բերելու է լուրջ խնդիրներ…
Էդուարդ Շարմազանովն էլ ցավ հայտնեց, որ Լ.Զուրաբյանը հայ տղամարդուն հարիր պահվածք չի դրսևորել: «Մեր սիրելի, գուցե և ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանը ասում էր՝ անասունից մարդը տարբերվում է հիշողությամբ»,- ասաց նա ու հիշեցրեց 1992 թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: «Ձեր ելույթը ՀԱԿ-ի կարապի երգն էր»,- եզրափակեց նա:
Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե չկա այն համարձակությունը, որ ճիշտ դիագնոզ դնեն՝ հիվանդությունը չի բուժվի: Նա կարևորեց իրատեսությունը, երբ ԿԲ-ն հայտարարեց, որ այս տարի 4% աճն իրատեսկան չէ:
«Սա միանշանակ քաղաքական ճգնաժամ է: Ավելի լավ կլիներ, եթե լիներ կառավարման ճգնաժամ, որովհետև կարելի էր կառավարության ծրագիրը փոխել: Բայց սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը, երևակը ԲՀԿ-ի հետ կատարվածն է: Պարզվում է, որ քաղաքական երկրորդ ուժը կարող է ժամերի ընթացքում եթերից վերանալ,- ասաց Հակոբյանն ու հավելեց,- Կուզեմ, որ պահի տակ լինի գրված Սերժ Սարգսյանի ելույթը: Ես այդքան հակասահմանադրական, հակաօրինական ելույթ չէի լսել: Դուք խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ ու ասում եք՝ էս 5000 տարի ո՞նց ենք ապրել առանց քեզ»:
Նաղդալյանը հայտարարեց, թե Հայաստանը միջազգային ասպարեզում վստահելի, կանխատեսելի, բարձր վարկանիշով գործընկեր է, և ամեն ինչ պետք չէ իշխանության վզին փաթաթել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի բնորոշմամբ` Սերժ Սարգսյանի որոշումներն ու գնահատականները եղել են քաղաքական: «Մարդիկ հասկացան և գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետևանքներ կարող են ունենալ: Ճնշումներ չեն եղել»,- ասաց Բաղդասարյանը: Մեր դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ 12 պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»: