Ծառուկյան. «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց ժամանակը անսահմանափակ չէ»

ԲՀԿ կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, թե պետք է ձևավորել կառավարման արդյունավետ համակարգ՝ արդյունավետ ընտրական համակարգի միջոցով: Ըստ նրա՝ պետականաշինության գործում քաղաքական կամք է պետք, բայց այսօր գրեթե բոոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական լուսանցքից դուրս են զգում:

ԲՀԿ նախագահը նշեց, որ Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, կոալիցիոն ավագաննիներ, և բոլորովին վատ բան չկա, որ ղեկավարները լինեն տարբեր կուսակցություններից:

«Աենակարևոր ուղերձը՝ ՀՀ-ին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր որակի մարդկանցից, կրթված, գրագետ, որ կլինեն ՀՀ դեմքերը»,- ասաց նա՝ կոչ անելով արտերկրում գտնվող լավ կրթությամբ հայ մասնագետներին վերադառնալ ՀՀ: Նա վստահեցրեց, որ իր միջոցներով կապահովի նրանց բարեկեցությունը:

«Ես գործի մարդ եմ, կոչ եմ անում իրական գործի, եկեք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր դեմքերով»,- ասաց Ծառուկյանը ու հայտարարեց, որ պետք է լրջորեն պատրաստավել ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորմանը:

Ըստ նրա՝ կիսապատերազմական իրաիճակում, երբ սահմանի վրա անընդհատ կրակում են, տնտեսությունը խոր անկման մեջ է, չի կարելի երկրի կառավարման մոդել փոխել և պատճառ դառնալ հասարակական ցնցումների: Նա նշեց, որ քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով, պետք է կարողանան խափանել ընտրակեղծիքների մեքենան. «Մի օր մեքենան պետք է ջարդվի, դրա համար ունենք բոլոր նյութական մարդկային ռեսուրսները: Եթե իշխանությունը մերժում է, ժողովուրդն ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, ոչ մի պաշտոն մշտական չի: Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց ժամանակը անսահմանափակ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս