Ռուստամյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ գնաք Ֆրանսիայում քաղաքական պայքար սկսեք, ավտոերթ անեք»

«Բերձորի հետ կապված շատ պարզ հայտարարել եմ, որ համաչափ չի եղել ուժը,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու հավելեց,- Բայց նախ պետք է իշխանությունները և մենք բոլորս ընդունենք, որ եթե մի ճանապարհ ենք որդեգրել, որ ԼՂ-ն անկախ պետություն է, կեսից եկեք չփոխենք մեր տրամաբանությունը: Կամ՝ ընդունում ենք, որ կա անկախ պետություն, կամ՝ չկա: Եթե կա, պատասխան պետք է տանք միջազգային հանրության առաջ: Եթե չկա, ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին»:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ գնաք Ֆրանսիայում քաղաքական պայքար սկսեք, ավտոերթ անեք»,- հարցերց նա:

Ա. Ռուստամյանը նաև հայտարարեց, որ ճիշտ չի համարում քաղաքական պայքարը Ցեղասպանության 100-ամյակի հետ կապելը. «Այլ ձև չկա՞ր քաղաքական պայքարը արդյունավետ տանելու»: Դիտարկմանը, որ ՀՀ ԱԺ-ն դեռ չի ճանաչել ԼՂՀ-ն, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է ռազմաքաղաքական դաշինք կնքել:

Տեսանյութեր

Լրահոս