Արմեն Ռուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին

Լուրջ, խորքային, արմատական փոփոխություններ պետք է կատարվեն երկրում: Նման հայտարարություն այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ԱԺ-ում ներկայացված չէ քաղաքական ներկապնակը:

Խոսելով ոչ իշխանական և հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հնչեցրած Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին՝ Ա.Ռուստամյանը նշեց, որ այն, ինչ ասում են, ՀՅԴ-ն վաղուց ի վեր ասել է: Ըստ նրա՝ 2010թ. Գերագույն ժողով եղավ, կոալիցիայից դուրս եկավ, հայտարարեց, որ նոր որակի իշխանություն պետք է ձևավորվի:

Ա.Ռուստամյանի խոսքով՝ հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է. «Բայց ասողին լսող է պետք, հետո պարզվում է, որ նոր խնդիրներ, նոր տեսակետներ են առաջացել: Հիմա մենք մեր տեսակետների վերաբերյալ ինչպե՞ս կարծիք հայտնենք: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են լուծվելու խնդիրները: Ասում են՝ արդյունավետ կառավարում, բայց կառավարման մոդելը չեն փոխում: Մենք պատերազմի մեջ ենք արդեն քանի տարի և նոր ենք հիշե՞լ, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտել, որ կառավարման համակարգը փոխվի: Ո՞վ ասաց, որ խորհրդարանական համակարգը կվտանգի պետության անվտանգությունը»:

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ ճիշտ արտաչափումներ են կատարված, բայց լուրջ հարց է, թե ինչ ենք ուզում, ի վերջո, անել. «Իշխանափոխությունը չպետք է ավարտվի մարդափոխությամբ, պետք է համակարգը փոխել»:

Տեսանյութեր

Լրահոս