Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ներողությունը

«Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն: Հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ քարտուղարությունում արձնագրված են բոլոր ելույթներն ու առաջարկները, ով ինչ ելք է տեսնում իշխանափոխությունը անցնցում տանելու համար: Զոհրաբյանը փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ներողությունը, որ ստիպված եղավ շուտ լքել խորհրդաժողովը:  Ն.Զոհրաբյանը նշեց, որ առաջիկա օրերին կլինի «կոմյունիկե անելիքների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս