Գուրգեն Արսենյան. «ՄԱԿ-ը երկու ձեռքով ոտքով, բազմահազար ձեռքեր ոտքերով կանգնած է»

Այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ ՄԻԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը խոսեց տնտեսական խնդիրների, համակարգային խարդավանքների մասին, հիշատակեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը, 500 մլն ռուսական վարկը, որը փակելու համար շտապեցին եվրապարտատոմսեր թողարկել ու հայտնի չէ, թե փողն ուր է գնացել:

Ըստ նրա՝ իշխանությունները ստերի շարք է հորինում, շրջանառության հարկը հետաձգեցին միայն փողոց դուրս ելած մարդկանց պատճառով: Նա հիշեցրեց, որ Վարդան Օսկանյանին մեղադրեցին փողեր լվանալու մեջ. «Մի մարդու, որ 10 տարի երկրի ԱԳՆ-ն անբասիր ղեկավարել է, բերեցին մեղադրանքներ ներկայացրին: Օսկանյանն էլ չէր ալարել, 131 փաթեթ էր պատրաստել ու բաժանեց ԱԺ-ում, թե ինչը ոնց է եղել»:

Նա շեշտեց, որ ինքներս մեզ պետք է չխաբենք, չթողնենք, որ մեր երկիրը վերածենք մանր մետաղադրամի, որտեղ մեր զավակներն ու թոռները չապրեն ու ասեն՝ հարամել եք երկիրը:

«Մենք վերցնում ենք մեզ վրա քաղաքական պատասխանատվություն ու ասում ենք՝ հերիք է, ու կոնկրետ գործողություններ ենք անում, որ հետո պտուղներով դատենք: Մենք էս երկրի տերերն ենք, տերերն ենք ոչ թե շահույթները բաշխելու, այլ պատասխանատվության իմաստով: ՄԱԿ-ը երկու ձեռքով ոտքով, բազմահազար ձեռքեր ոտքերով կանգնած է այս գործն անելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս