Բաժիններ՝

«Էներգոկորը» երկրորդ անգամ է դատական հայց ներկայացնում «Նաիրիտի» դեմ

Մինչ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, «Էներգոկոր» ընկերությունն էլ գործարանից պահանջում է իր պարտքը: Այս ընկերությունը, հիշեցնենք, երկրորդ անգամ է սնանկության հայցով դիմել դատարանին: «Նաիրիտը» «Էներգոկորին» պարտք է մոտ 37.5 մլն դրամ: 2014թ. նոյեմբերի 3-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արա Կուբանյան) գործի վարույթը կարճել էր՝ «Էներգոկոր» ընկերության դիմումի համաձայն։ Իսկ անցած տարի դեկտեմբերին ընկերությունը կրկին դիմել է դատարան: Մինչ այս 2 նիստերի ընթացքում քննարկում չի ծավալվել, առաջինի ժամանակ գործարանից ներկայացուցիչ չի եղել, երկորդ անգամ համակարգը չէր աշխատում, և ըստ էության նիստ չի եղել: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 24-ին:

Թե ինչո՞ւ ընկերությունը որոշեց երկրորդ անգամ դիմել դատարան, ընկերության տնօրեն Հայկ Արաբյանը 168.am-ին տեղեկացրեց, որ նախորդ անգամ իրենք սեփական նախաձեռնությամբ մամուլի հրապարակումների հիման վրա էին հայտը ետ վերցրել, բայց գործարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերվել. «Հույս ունեինք, որ հաշտության պայմանագիր կկնքվի, գրաֆիկ կմշակվի վճարման, հայտը հետ վերցրինք, բայց հաշտության պայմանագիր չկնքվեց»:

Նա նշեց, որ էներգետիկաի և բնական պաշարների նախարարությունից գործին միջամտություն չի եղել:

«Հիմա էլ մենք պատարստ ենք, եթե իրենք ընդառաջեն, հաշտության պայմանագիր կնքելու: Պետք է սպասենք դեռ, տեսնենք: Դրությունը մենք էլ ենք հասկանում, այդ կերպ է ստացվել: Տեսնենք նիստերը ինչ կլինեն, արդեն որոշակիություն կլինի»,- ասաց Հ.Արաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս