Մանվել Եղիազարյան. «Այսօր ունենք խղճուկ մի երկիր, որտեղ ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում»
Այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը
հայտարարեց, որ իրենք մարտնչել են արժանապատիվ Հայաստան ունենալու համար, բայց այսօր ունենք «խղճուկ մի երկիր», որտեղ «ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում»:
«Դատապարտված է այն իշխանությունը, որ միայն իր մասին է մտածում: Մեզ պետք են արմատական փոփոխություններ, տանուլ ենք տալիս: Պետք չի կառչել կյանքի փեշից: Կյանքը հարստություն չէ, որ պետք է պաշտպանել: Կյանքը հարստություն է, որ պետք է կիսել հասարակության հետ: Ամեն մի հայ կարող է երջանիկ լինել, երբ դիմացի հայն է երջանիկ: Ով ունի շունչ, ով ունի ձայն, նա պետք բարձրաձայնի ճշմարտությունը: Մենք չենք ուզում, որ մեր սերունդները ստրուկ ապրեն»,- ասաց Մ.Եղիազարյանը: