Բաժիններ՝

ԵՏՄ-ին անդամակցությունը դրական է ազդել զբոսաշրջության ոլորտի վրա

Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ տնտեսության ոլորտներից մեկի վրա բավականին դրական ազդեցություն է ունեցել: Խոսքը զբոսաշրջության մասին է:

Ինչպես 168.am-ին հայտնեց Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանը, Ռուսաստանում հստակ միտում կա, որ ռուս զբոսաշրջիկներն ավելի ու ավելի շատ են գալիս Հայաստան: Ըստ նրա՝ եվրոպական հոսքը փակվում է, իսկ ճամփորդելու քաղցրությունը զգացած զբոսաշրջիներն արդեն ՌԴ-ի բոլոր ծայրամասերում եղել են ու ՌԴ-ում գովազդվում է դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղությունը, որի համար որպես առավելություն նշվում է անվտանգությունը, լավ խոհանոցը, մշակույթը, բնությունը և այլն:

«Նաև զբոսաշրջիկների որակն է փոխվել: Գալիս են այն սովետական մշակութային զբոսաշրջիկները, որ ՀՀ-ն որպես հոգևոր արժեք են դիտում, գալիս են ՌԴ-ի խոշոր ընկերությունների ղեկավարներ, որոնք և՛ փող ունեն, և՛ հնարավորութուներ: Այսինքն՝ ՌԴ-ն ներքին տուրիզմի զարգացման քաղաքականություն է տանում և ՀՀ-ն համարվում է ուղղություններից մեկը»,- ասաց Ա.Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ռուբլու փոխարժեքի հետ կապված խնդիրներ էին առաջացել հայկական ընկերությունների համար, որ ռուբլով էին հաշվարկել ծախսերը, բայց  փոխարժեքի տատանումը զգալի վնաս հասցրեց: Ա.Ոսկանյանը նշեց, որ այժմ տուրընկերությունները պայմանավորվում են, որ դոլարի հետ համարժեքությունը պահեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս