Գագիկ Ծառուկյանի առավելություններն՝ ըստ Երվանդ Բոզոյանի

Տարբեր ճգնաժամեր կան Հայաստանում՝ տնտեսական, քաղաքական, բայց ամենակարևորը՝ վստահության ճգնաժամն է: Նման հայտարարություն այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ արեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ միաժամանակ համաձայնելով Գագիկ Ծառուկյանի այն դիտարկման հետ, որ գնդակը իշխանության դաշտում է ու եթե իշխանությունը գիտակցի, գնա կոմպրոմիսի, փոփոխություններն ավելի հեշտ կընթանան: Հակառակ դեպքում, ըստ Բոզոյանի՝ սահմանադրական հանրաքվեն կվերածվի վստահության հանրաքվեի և սահուն կվերածվի նախագահական ընտրությունների:

«Կարծում եմ, որ իշխանությունն այս տարրական ճշմարտությունը հասկանում է: Այլընտրանքային այս բևեռը մի առավելություն ունի՝ լիդերն ունի հեղինակություն և լավ հարաբերություններ գործարար շրջանակների ու իշխանական նեկայացուցիչների հետ: Սա կարևոր է, որ հարստության վերաբաշխում չի լինի ու իշխանափոխությունը հանդարտ կընթանա: Եթե երրորդ սռոկ գնան, վատ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս