Անդրանիկ Թևանյան. «Ծառուկյանի ելույթից հետո վալիդոլի գները դեղատներում թռել են, պամպերսների էլ դեֆիցիտ է առաջացել»

«Նոր միջանցքում լսեցի, որ Ծառուկյանը երբ օգտագործեց «արտահերթ նախագահական ընտրություններ» արտահայտությունը, վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական և հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Այնուհետև նա խոսեց ՀՀ հասարակական ու քաղաքական կյանքում առկա հիվանդությունների ախտորոշման, բուժման մեթոդոլոգիայի և իշխանափոխության անհրաժեշտության մասին. «Հայաստանյան առանձնահատկությունները և համաշխարհային փորձը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ առանց իշխանափոխության, ընտրական ինստիտուտի հանդեպ հավատի վերականգնման, կուսակցական համակարգի կայացման՝ հնարավոր չէ դրականորեն փոխել տնտեսաքաղաքական հարաբերությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով»։

Նա հիշեցրեց, թե ԽՍՀՄ-ի ժամանակ էլ քաղաքական մենաշնորհ կար, Կոմկուսն այնքան «առաջատար» դեր ուներ, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց։

 

Տեսանյութեր

Լրահոս