
«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու»

«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին:
Ըստ Ռ.Հակոբյանի, լիդերությունը համաժողովրդական շարժմանն է, իսկ անձի լիդերության հարցը դեռ վաղ է քննարկելը. «Հիմա քննարկել, թե ով է լիդեր, ով` ոչ, ես չեմ կարծում, որ դա տեղին է և կնպաստի համաժողովրդական շարժմանը»:
Հարցազրույցն ամբողությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: