Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը նվիրել է նախարարներին
Այսօր՝ փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը:
Այս օրը յուրահատուկ ձևով նշեցին կառավարության նիստում: Նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին նվիրեց գիրք՝ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:
«Շատ կաևոր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ժամանակ գտնեք և ընթերցեք այս վեպը»,- նկատեց Հ. Աբրահամյանը: