«Տվեք մեր փողերը և վերջ», «Մի´ բռնաբարեք ՀՀ օրենքները». «Նարիտի» աշխատակիցները բողոքում են
«Պահանջում ենք մեր 5 000 000 000 դրամ պարտքի վճարը», «Տվեք մեր փողերը և վերջ», «Մի´ բռնաբարեք ՀՀ օրենքները» վերտառությամբ պաստառներով և «աշ-խա-տա-վարձ» վանկարկումներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել փոտրվարի 6-ից աշխատանքից ազատված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
Ցուցարարներից Շողիկ Նադարյանը 168.am-ին ասաց, որ անցած օրերին իրականացված բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ վարչապետն իրենց ո´չ ընդունել է, ո´չ էլ լսել է իրենց խնդիրը, որովհետև իրենց ավելի ցածր են դասում: 1700 աշխատակիցներին միանգամից գործազուրկ դարձնելը Շ. Նադարյանը համեմատեց ցեղասպանության հետ:
«Մեր պահանջն է՝ ժամանակացույց կազմեն ու ժամանակացույցով վճարեն»,- ասաց Շ. Նադարյանը:
Ցուցարար Տիգրան Մինասյանն էլ նշեց, որ գործարանը 18 ամսվա աշխատավարձի պարտք է մնացել իրենց և իրենք պահանջում են միայն իրենց գումարը, ուրիշ ոչինչ:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ հակառակ դեպքում գնալու են ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի իրենց հնարավորություն տան Հայաստանը լքել:
Մանրամասները՝ տեսանյութում: