
Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության նոր փուլ թևակոխումից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե հող է նախապատրաստվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի համար: Քիչ առաջ 2rd.am կայքում հրապարակված արդեն հերթական դարձած հարցազրույցում Քոչարյանն այդ հարցը չի շոշափել:
168.am-ը Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք հիմնավո՞ր են ներկայումս տարածված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերը: Ի պատասխան նա նշեց, թե արդեն մի քանի անգամ պատասխանել է այդ հարցին: Դիտարկմանը, որ իրավիճակ է փոխվել, Վ. Սողոմոնյանն ասաց. «Միևնույն է՝ իմ հայտարարությունը դրանից չի փոխվում: Ես ասել եմ՝ եթե ինքը վերադառնալու լինի, ինքը կհայտարարի այդ մասին: Հիմա այս ինտերվյուի մեջ ոնց որ չի հայտարարել»: