
Խնդիրներ՝ շինանյութերի թանկացման պատճառով

Շինանյութերի թանկացման հետ կապված բավականին խնդիրներ են առաջացել շինարարության ոլորտում: 168.am-ի հետ զրույցում Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը նշեց, որ առաջացած խնդիրների շուրջ հանդիպումներ են կազմակերպվելու քաղաքաշինության նախարարությունում, ՀՀ վարչապետի մոտ:
«Որևէ կանխատեսում անելը բարդ է: Գնաճի հետ կապված շինարարության վիճակն էլ ավելի է ծանրացել: Սա հարց է, որին պետք է լուծում տրվի կառավարության համապատասխան որոշմամբ, որպեսզի մի քիչ թեթևանա ստեղծված իրավիճակը»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա՝ անշարժ գույքի պահանջարկի անկումը, բնականաբար, ազդում է նաև շինարարության ոլորտի վրա, մասնավորապես, շինարարության ծավալների կրճատումը պայմանավորված է բնակելի շինարարության ծավալների նվազմամբ: