Բաժիններ՝

Քաղաքական կամք է հարկավոր. արդարադատության նախարարը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (տեսանյութ)

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ իրականացվի: Դրա համար բացի ինստիտուցիոնալ լուծումներից, քաղաքական կամք է հարկավոր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով գործադիրի ընդունած որոշումը Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու մասին:

Ամենաշատ կոռումպացված ոլորտը գնահատելու վերաբերյալ հարցը նախարարն անվանեց ոչ պրոֆեսիանալ: Ըստ Մանուկյանի՝ նման խորը վերլուծություն ինքը չունի, իսկ կոռուպցիոն հանցագործությունները շատ մեծ լատենտայնություն ունեն, և իրականում նման վերլուծությունները շատ սուբյեկտիվ ու գնահատողական են: Նա նշեց, թե դա ավելի շատ փորձագիտական, քան քաղաքական գնաատական է:

«Կառավարությունը պարտավոր է այդ քաղաքական կամքը դրսևորել»,- ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս