Ավարտվեց ԲՀԿ խորհրդի նիստը. քննարկվել են տարբեր սցենարներ

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ներկուսակցական, քաղաքական, կազմակերպչական հարցեր: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, իրավիճակը կարող է ժամ առ ժամ փոխվել և պետք էր ադեկտվատ մարտավարություն մշակել՝ և´ հանրային միջոցռումների, և´ տարածքային կառույցների, և´ խմբակցության աշխատանքների հետ կապված:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն հետևում է դեպքերի ընթացքին, պատրաստ է բոլոր սցենարներին: Դիտարկմանը, որ հայտարարություն կա նաև ԲՀԿ-ականների հնարավոր հացադուլի ու նստացույցի մասին, եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից, Մ.Մելքումյանը հայտարարեց, որ որևէ բան բացառված չէ, կախված է իրադրությունից. «Կարող է լինել 15-20 իրավիճակ, այդ թվում՝ հացադուլը: Այժմ մենք աչալուրջ հետևում ենք գործընթացներին»:

Արդյոք որևէ երկխոսություն ընթանո՞ւմ է ՀՀԿ-ի հետ՝ Գ.Ծառուկյանին մանդատից չզրկելու համար, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ այս պահին որևէ երկխոսություն իրեն հայտնի չէ:

«Կուսակցությունից դուրս գալու նոր դիմումներ չկան: Արագած Ախոյանի հարցը քննարկվել է: Ո՞նց կարող ենք անտարբեր մնալ: Մարդը, եթե մի քամի է փչում, էդ քամուց քշվել է… եթե որևէ կուսակցությունում է, եթե գաղափարների ընկալման կամ իրականացման հարցերի շուրջ գաղափարական տարբերություն կա, գոնե պետք է ասեր էդ մասին, ոչ թե վերջին վայրկյանին: Քաղաքական գործիչն էլ ունի ռիսկեր ու քաղաքականությամբ զբաղվելու դեպքում պետք է պատրաստ լինել դրանց: Քամիները դեռ շատ կփչեն, պետք է պատրաստ լինենք դրան»,- հավելեց Մելքումյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս