Հովհաննես Մանուկյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին
«Ճիշտն ասած, ինձ համար մի փոքր անհասկանալի է՝ քաղաքական հայտարարութունը, թե «Սահմանադրությանը չի համապատասխանում» տերմինը: Քաղաքական հայտարարությունն ընդամենը խոսում է այն մասին, որ կան լուրեր կամ շրջանառվում են լուրեր: Դրա հակասահմանադրականությունը ո՞րն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ «իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը պետք է որոշի, թե ով պետք է քաղաքականությամբ զբաղվի, նախարարը հայտարարեց, որ այսօր գիրք նվիրելու օրն է և ինքը այլ հարցեր էր սպասում ու հեռացավ:
Մանրամասները՝ տեսանյութում: