Բաժիններ՝

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի մասին հայտարարվել էր դեռևս 2013 թ. նոյեմբերիին և արդեն 1 տարուց ավելի չի հաջողվում գործարքն ավարտել: 2014 թ. հունվարի 29-ին կնքվել էր ընկերության գույքի առուվաճառքի պայմանագիրը, որից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունները և քննարկել են պայմանագրի որոշակի դրույթներ, որի արդյունքում կողմերը որոշում են կայացրել պայմանագրում կատարել փոփոխություններ և վերաձևակերպել որոշ դրույթներ:

Ինչպես ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, այս փոփոխությունների արդյունքում պայմանագիրը բարեփոխվում է և կողմերի միջև իրավահարաբերությունները առավել հավասարակշռված են դառնում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորություն տրվեց ՀՀ կառավարության անունից ստորագրել պայմանագիրը և բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս