
Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

«Մենք որևէ մեկ անգամ կոչ չենք արել բռնությունների: Մենք ասել ենք՝ օրենքի սահմաններում ամեն ինչ կարվի, և մենք թույլ չենք տա, որ մեր երկրում լինեն ցնցումներ. պետական հեղաշրջման կոչերին կլինեն համարժեք պատասխաններ: Ինձ թվում է, որ այս ինքնապաշտպանական և անպաշտպանական ելույթները, որ ունենում են, ժամանակից շուտ կարող էին անդրադառնալ դրան, որպեսզի այդ մարդուն չհրահրեին, բերեին, հացնեին այդ վիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը:
Նշենք, որ Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում ԲՀԿ ղեկավարի դեմ ցանկացած գործողություն բոլորի կողմից գնահատել է որպես քաղաքական հետապնդում և հայտարարել է, թե «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:
Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելը հետապնդում չի՞ համարվում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ նման բան դեռ չկա. «Ուսումնասիրություններ են կատարվում բոլոր խմբակցություններում բացակաների հետ կապված: Դա իրավական դաշտում է կատարվում: Ուսումնասիրություններից հետո կլինի համապատասխան հայտարարություն»: