
ՀՀԿ-ում սպասում են Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. նրա ավտոմեքենան մտավ ՀՀԿ տարածք: Իսկ կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ թույլ չտվեցին վարչապետին ուղեկցող պահակազորի ավտոմեքենան ետնամուտքից մտնի ՀՀ կառավարություն: Նրան բացականչում էին՝ «ամոթ», «կանգնիր»: Ոստիկանների միջամտությունից հետո ՀՀԿ տարածք մտավ նաև Հովիկ Աբրահամյանին ուղեկցող ավտոմեքենան:
Տեղեկացնենք, որ դեռևս ՀՀԿ նիստը չի մեկնարկել, քանի որ ՀՀԿ գրասենյակ չի ժամանել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 20:00-ին ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել: