
Էդուարդ Շարմազանով. «Սա պատասխան էր իրենց շանտաժին»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո վերջին օրերին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տարբեր ամբիոններից հայտարարում են, թե քաղաքականության մեջ այլևս տեղ չպետք է ունենան «տգետները»: Նրանք չեն հերքում, որ ՀՀԿ շարքերում էլ կան անձնավորություններ, որ չեն փայլում մտավոր ունակություններով, բայց շեշտում են, թե այդ անձինք քաղաքական հավակնություններ չունեն:
168.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ եթե Գագիկ Ծառուկյանը հրաժարվի ԲՀԿ նախագահությունից և «Բարգավաճ Հայաստանն» ունենա նոր ղեկավար, ՀՀԿ-ն այլևս խնդիր չի՞ ունենա և կշարունակի՞ համագործակցել ԲՀԿ-ի հետ:
«Այնպես չէ, որ մենք ասեցինք այսօր խնդիր ունենք: Մենք ասել ենք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քսղաքական մարդիկ»,- պատասխանեց Է. Շարմազանովը:
Դիտարկմանը, որ, կարծես, դաշտը մաքրում են Ռոբերտ Քոչարյանի համար, Է. Շարմազանովը խորհուրդ տվեց Ռ. Քոչարյանի հարցով դիմել Վիկտոր Սողոմոնյանին:
«Ես բազմիցս նշել եմ, որ սա պատասխան էր իրենց շանտաժին: Անթույլատրելի է պետության, իշխանության, քաղաքական գործընկերների հետ խոսել շանտաժի լեզվով: Մենք պետք է սովորենք քաղաքականության մեջ խոսել բացառապես քաղաքական կոռեկտության լեզվով»,- ասաց նա:
Անդրադառնալով ուրբաթ օրը նախատեսված եռյակի շտապ հանրահավաքին՝ Է. Շարմազանովը նշեց, որ հատուկ չեն կենտրոնացել միջոցառման վրա, եթե այն օրինական կլինի, խնդիր չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում