Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ իրականացվող բողոքի ակցիայի մասին Մ. Գրիգորյանը հանդուրժող վերաբերմունք ունի. «Դե ժողովուրդ են, ամեն մարդ իրա գործն ա անում: Թող մարդիկ պողոտայում մնան՝ ինչքան ուզում են, ինձ չեն խանգարում»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ տարածված տեղեկությունների համաձայն, վարկի մի մասն օգտագորվելու է էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման համար, դա է վկայում նաև ՀՀ նախագահի հայտարարությունը, որ կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի թանկացման բեռը և գումարներ կունենանք հետագա անվտանգության համար նախատեսվող միջոցներից:
«Ձեռք ենք բերում նոր զինատեսակ, որը ՀՀ սպառազինության մեջ չի եղել նախկինում»,- հայտարարեց Ա.Նազարյանը՝ հավելելով, որ դա էական ազդեցություն կունենա հարավկովկասյան երկրներում ուժերի հավասարակշռման վրա:
Ռուսական նոր վարկի տրամադրումը ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություների հետ բացարձակապես կապ չունի: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Գլենդել հիլզի» հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ին տեղեկացրին, որ ընկերությունը ՀԷՑ-ի ներկայացրած հայցն իրենց ընկերության դեմ համարում է անհիմն, քանի որ ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը գոյացել է Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումից։
Այս տարվա մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: ՀԷՑ-ի լրատվական բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզն» էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ:
«Սոցիալական բողոքի նիշան ավելի հաճախակի են զբաղեցնում ոչ կառավարական կազմակերպությունները կամ առանձին մարդիկ, քանի որ կուսակցական համակարգը ՀՀ-ում քաղաքացիների կողմից վստահության կորստի ճգնաժամի մեջ է: Նոր ոչ մեծ կուսակցությունները դեռ ոտքի չեն կանգնել, հները վաղուց վստահության տեսակետից հենակների վրա են»:
«Դա իսկապես 100%-անոց կասեցում է, բայց պետք է պարզվի՝ հիմնավո՞ր է բարձրացումը, թե՞ ոչ: Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից` 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մուս կողմից` այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական և արդյունավետ ճանապարհն է»:
Հելիոֆիկացիայի ընձեռած հնարավորությունները անտեսելու պատճառով Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլարի կորուստ է ունենում: Այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ նման գնահատական տվեց գյուտարար Վահան Համազասպյանը:
Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին գազը մատակարարում է 1000 խմ-ը 165 դոլարով: Այս մասին այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
168.am-ի հարցին, թե աուդիտը միայն սակագնի հիմնավորվածությա՞ն հարցը պետք է ուսումնասիրի, Ե.Զախարյանը պատասխանեց, որ դրա համար պետք է ուսումնասիրեն նաև մնացած բոլոր հարցերը:
ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ քննարկումների համար, Հ. Աբրահամյանի կարծիքով, դեռ վաղ է և չեն կարող նման քննարկումներ լինել.
«ԵՏՄ-ն ստեղծվել է, ի՞նչ անենք ԵՏՄ հետ: Պարզ էր, որ այն չի ստեղծվել Մաքսային միության վրա: Ռուսաստանը իրավիճակից դուրս գալու և զարգացում գրանցելու համար պետք է փորձի օգտագործել իր աշխարհագրական դիրքը ու կամուրջ լինի արևմուտքի ու արևելքի միջև»:
«Ֆինանսական միջոցների ներգրավումը անհրաժեշտ է, ֆինանսական հոսքերը կառավարելի են, բայց միաժամանակ չպետք է մոռանալ ներքին աղբյուրների ռեսուրսները, որ անցանակալի իրավիճակում չհայտնվենք»,- ասաց Գ.Խաչատրյանը:
«Մի կողմից չենք կարող մեղադրել բանկերին, որ փողերն առել նստել են, բայց այսօրվա աճող տոկոսների պայմաններում հնարավոր չէ մրցունակություն ապահովել ու դորս գալ արտաքին շուկաներ»,- ասաց Ա.Ղազարյանը:
«Հոռետեսության չափերը այնքան են մեծացել, որ նույնիսկ խանգարում են առօրյան կազմակերպել: Բայց եթե սիրում ենք մեր երկիրը, ու պատրաստ ենք ամեն ինչ անել երկրի համար, պետք է հավատանք երկրի ապագային»,- ասաց Ա.Նռանյանը:
ՀՀ կառավարությունը Ասիական Զարգացման բանկի հետ նախապատրաստում է խոշոր ներդրումային համաժողով, որը կկայանա 2016 թվականին: Այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ այն կլինի որոշիչ ու ամենամեծը:
«Մի քանի միջազգային կառույցներ շտապել էին իրենց կանխատեսումները ՀՀ տնտեսության համար ճշգրտել դեպի բացասական ուղղությամբ: Իհարկե, արտաքին գործոնները դրական չէին, բայց ներքին կարողությունները թերագնահատելու կարիք չկար»,- այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Դինամիկան, որի հետևանքով առաջին հինգ ամիսների ընթացքում էապես շատ կրճատվել է ներմուծումը, քան արտահանումը, դա դրական ազդեցություն ունի բալանսի վրա»:
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետն ու կառավարության բոլոր անդամները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1.2 մլրդ դրամ:
«Դժբախտաբար, պետք է փաստել, որ մեր պետական այրերը ոչ թե, ժողովրդի լեզվով ասած, մտածում են ժողովրդի մասին, այլ հանգամանքների բերումով՝ փորձում են մանևրել: Դա խոսում է մեր պետության ցածր որակի մասին: Ինչ վերաբերում է ընդվզողներին, ապա, փաստորեն, պառակտում առաջացավ՝ մի մասը գտնում են, որ քանի որ վիճակը որոշ չափով փոխվել է, եկեք թայմ-աութ վերցնենք, և, եթե պրոցեսները կրկին գնան ոչ բարենպաստ ուղղությամբ, կրկին կսկսենք ընդվզման ալիքը: Իսկ ավելի մեծ մասն էլ հիմա այդ ալիքի տակ ուզում է գնալ մինչև վերջ: Ես այդ երկրորդ խմբի, այսպես ասած՝ ավելի շատ և ուժեղ գոռացողների մասին կարող եմ ասել, որ այնտեղ հիմնականում, ոչ ամբողջությամբ, այդ դիրքորոշմանը հակված են այն մարդիկ, ովքեր ուզում են դիվիդենտներ շահել և ցույց տալ իրենց հաստատակամությունը»:
Բ.Ասատրյանի խոսքով՝ վճիռ կայացնողը պետք է ուշադրություն դարձնի նաև այն տեսակետներին, որ գազի թանկացումը բենզին ներկրողների պաշտպանությանն է միտված. «Մենք գիտենք, որ մենաշնորհները որոշիչ ձայն ունեն ԱԺ-ում, անգամ, եթե այդպես չէ, հասարակության զգալի մասն այդպես է կարծում: Եվ այդ պարագայում արդյունավետ չի լինի այս խնդիրը լուծել, եթե անգամ ֆինանսական կամ համակարգային առումով ճիշտ վճիռ է, բայց քանի որ այսպիսի հնչեղություն ունի, ճիշտ չի նման կերպ լուծել: Գլոբալ պետք է նայվի:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կաարպետյանը գտնվում է Ազատության հրապարակում: Լրագրողների հետ զրույցում Ա.Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյանի պողոտան պետք է բացել, որպեսզի վերականգնվի երթևեկությունը: Երևանի ոստիկանապետը հավաստիացրեց, որ Ազատության հրապարկում քաղաքացիները կարող են ազատ խոսել և պաշտպանել իրենց իրավուքները:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ցուցարարների մոտ եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալեի Օսիպյանը: Նա զգուշացրեց, որ համակեցության կանոնները չեն պահպանվում ու կոչ արեց պահպանել դրանք:
Երևանի Բաղրամյան պողոտայում իրադրությունն առայժմ չի խաղաղվում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտարարեց, որ պայթուցիկ սարքեր են տեսել: Նա կոչ արեց պատգամավորներին` քայլեր ձեռնարկեն այդ սարքերը պողոտայից հեռացնելու համար:
Նա նշեց, որ կազմակերպիչներին հեռացնելով Բաղրամյան պողոտայից, նրանց դարձնում են արթուրիկներ ու փչացնում են:
«Իրավիճակը հնարավոր եղավ մի փոքր մեղմել, բայց ընդհանուր առմամբ լարված է: Հասկանալի չի, թե ինչ մտադրություն ունեն ոստիկանները, նրանց գործողությունները լարում են վիճակը»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «կենդանի պատի» շարքերում գտնվող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարակում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Բ.Ասատրյանը:
«Էլկտրաէներգիայի թանկացումը տարեկան կազմում է 36 մլրդ դրամ, որը վճարվելու է բյուջեից, իսկ բյուջեն մեր փողերն են, դա բյուջեի զգալի տոկոսն է կազմում և շատ ավելի շատ է, քան բյուջեից հատկացվում է գիտությանը կամ թեկուզ Պաշտպանության նախարարությանը: Ինչո՞ւ պետք է այդ գումարը տան ՀԷՑ-ին: Ժողովրդի հաշվին փորձում են ժողովրդի ծախսերը հոգալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոնեսյանը՝ խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մասին, որի համաձայն՝ մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի գազի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: