
ՀԷՑ-ը դատի է տվել «Գլենդել Հիլզին»

Այս տարվա մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: ՀԷՑ-ի լրատվական բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզն» էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ:
Հայցը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ: Հաջորդ դատական նիստը կայանալու է հուլիսի 6-ին: