«Ներքին կարողությունները թերագնահատելու կարիք չկար». Կարեն Ճշմարիտյան

«Մի քանի միջազգային կառույցներ շտապել էին իրենց կանխատեսումները ՀՀ տնտեսության համար ճշգրտել դեպի բացասական ուղղությամբ: Իհարկե, արտաքին գործոնները դրական չէին, բայց ներքին կարողությունները թերագնահատելու կարիք չկար»,- այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով անցած և այս տարիների տնտեսական ցուցանիշները, որ ՀՆԱ-ն անցած տարի 3.5% էր, այս տարվա առաջին ամսիներին՝ 2.2%:

Կ.Ճշմարիտյանը նկատեց, թե չի ուզում տպավորություն ստեղծել, որ բավարարված է աճի տեպերով, բայց նշեց, որ շատերի ձեռներեցությունն է հաջողության գրավականը: Նրա խոսքով՝ հասարակության ձեռնարկատիրական կարողությունների վրա են հիմնվում կառավարության ծրագրերը գործարարության զարգացման ուղղությամբ: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել վերջինիս զարգացմանը:

Նախարարը հայտարարեց, թե անցած տարի 7500 ձեռնարկություններ են բացվել՝ մոտ 4900 լուծարվածների դիմաց և ավելորդ հոռետեսության համար խորհուրդ տվեց չօգտագործել «փակվող տնտեսություն» արտահայտությունը. «Ներդրումային միջավայրի բարելավման համար բոլորս ենք պատասխանատու, զբոսաշրջային գրավչության համար բոլորս ենք պատասխանատու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930