Արևի էներգիան չօգտագործելու արդյունքում Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլարի կորուստ է ունենում. գյուտարար
Հելիոֆիկացիայի ընձեռած հնարավորությունները անտեսելու պատճառով Հայաստանը տարեկան 400-500 մլն դոլարի կորուստ է ունենում: Այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ նման գնահատական տվեց գյուտարար Վահան Համազասպյանը:
Նա կոչ արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ դադարեցնել պայքարը հելիոֆիկացիայի ծրագրի դեմ: «Ուշանում ենք ԵՏՄ գնացքից, պետք է ստեղծենք գործարաններ այլ երկրներում, տեխնոլոգիան մշակենք Հայաստանում»,- ասաց Վ.Համազասպյանը: Նա առաջարկեց ստեղծել արևային կոնյակագործության կենտրոն. «Հնարավորությունները անչափ շատ են, և սփյուռքի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Ադրբեջանի բյուջեն կարող ենք տասնապատիկ գերազանցել: ՀՀ-ն համաշխարհային խաղերում ոչ թե պեշկա է, այլ անցողիկ զինվոր և Արևմուտքը հետաքրքված է Հայաստանով»: