Բաժիններ՝

«Անընդհատ նվնվոցով ոչ մի առաջընթաց չի կարող լինել: Առճակատման միջոցով վստահության պաշար ձեռք չես բերի». Հովիկ Աբրահամյան

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետն ու կառավարության բոլոր անդամները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մեր երկրի տնտեսության վերաբերյալ հնչում են երկու տիպի կարծիքներ. առաջինը հիմնված է հոռետեսության, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծման վրա, երկրորդը՝ մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտում կա:

Հ.Աբրահամյանն ընդգծեց, որ իր համար երկուսն էլ անընդունելի են և անընդհատ նվնվոցով ոչ մի առաջընթաց չի կարող լինել: Ըստ նրա՝ կառավարության չարածը միջազգային միտումներով արդարացնելն անընդունելի է, նավթն ու մյուս գործոնները օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ արդարացման միջոցներ:

Հ.Աբրահամյանը նշեց, որ իրենց դռները բաց են ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար, Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ուժերի աշխատանքի: Նա վստահեցրեց, որ հարգանքով է վերաբերվում անգամ շատ սուր քննադատությանը, որը կլինի փաստարկված, և պատրաստակամություն հայտնեց հանդիպել քննադատների հետ և ծարգրերում ուղղումներ ու շտկումներ մտցնել:

Հ.Աբրահամյանը կարևորեց հանրային վստահության առկայությունը, որի համար ամենալավ մեթոդը, ըստ նրա, երկխոսությունն է. «Առճակատման միջոցով վստահության պաշար ձեռք չես բերի»:

Նրա խոսքով՝ էներգետիկ ոլոտում խնդիրները շատ են, լուծումները՝ ոչ պարզունակ: Վարչապետն ասաց, որ այսօր արդեն ՀԷՑ-ն ու մյուս էներգետիկ ընկերությունները կուտակել են մեծ պարտքեր, որը անդառնալի հետևանքների կարող է բերել:

Նրա խոսքով՝ ՀԾԿՀ կողմից 2015թ. օգոստոսի 1-ից սահմանվել է նոր սակագին, որը չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել հանրության մի մասի մոտ: Նրա բնորոշամբ՝ աննախադեպ քայլեր են իրականացվում հանրության հետ անջրպետը վերացնելու ուղղությամբ, նաև պատրաստել են էներգետիկ զարգացման ռազմավարական ծրագիրը, որը թույլ կտա վստահությունը բարձրացնել համակարգի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս