ՀԷՑ-ը դիմել է դատարան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1.2 մլրդ դրամ:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀԷՑ-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան է դիմել այս տարվա ապրիլի 7-ին, գործը քննում է դատավոր Արմեն Չիչոյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Նաիրիտի» դեմ սնանկության մի քանի հայտ է եղել՝ «Էներգոկոր» ՍՊԸ-ի, «SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերության կողմից, սակայն ոչ մեկով էլ գործարանը սնանկ չի ճանաչվել: Թե ի՞նչ հետևանք կունենա սեփական պարտքի մեծ բեռ ունեցող ՀԷՑ-ի հայտը, ցույց կտա ժամանակը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930