 
                        «Մեր երկիրը դեռ ունի մեծ ներդրումային հնարավորություններ»
 
                                    ՀՀ կառավարությունը Ասիական Զարգացման բանկի հետ նախապատրաստում է խոշոր ներդրումային համաժողով, որը կկայանա 2016 թվականին: Այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ այն կլինի որոշիչ ու ամենամեծը:
Ըստ Ճշմարիտյանի՝ համաժողովը նախատեսվում է անցկացնել Նյու Յորքում, իսկ այս տարի աշխարհի 7 խոշոր տնտեսական կենտրոններում՝ Դուբայում, Մոսկվայում, Հոնկոնգում և այլն, ներկայացվելու է ՀՀ ներդրումային գրավչությունը:
«Մեր երկիրը դեռ ունի մեծ ներդրումային հնարավորություններ, որ պետք է ներկայացնել աշխարի հանրությանը»,- հայտարարեց Կ.Ճշմարիտյանը:
Նա ընդգծեց, որ բնական ռեսուրսների սահմանափակ լինելը պարտադրում է հիմնվել մեր մտավոր կարողությունների վրա ու պետք է աշխատել մտավոր կարողություններն օգտագործելու ուղղությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        