Բաժիններ՝

«Եկեք այդ ձևակերպումներից հեռու մնանք». Երվանդ Զախարյանը՝ թալանի մասին

ՀԷՑ-ի մասնավորեցման հարցն առայժմ չի քննարկվում, այդ խնդրին կառավարությունը կանդրադառնա աուդիտի գնահատականներից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Շրջանառվող պահանջին, որ այս իրավիճակում նախարարը պետք է հրաժարական տա և արդյոք իրեն մեղավոր չի՞ զգում, Ե.Զախարյանը հորդորեց մեղավորությունը թողնել աուդիտից հետո:

Թե ո՞ր կազմակերպությունը կիրականացնի աուդիտը, Զախարյանը հայտարարեց, որ լսումները կլինեն մոտ օրերին, իսկ աշխատանքները կախված կլինեն ծավալներից, 3 թե 6 ամիս կլինի՝ ծավալները ցույց կտան:

168.am-ի հարցին, թե աուդիտը միայն սակագնի հիմնավորվածությա՞ն հարցը պետք է ուսումնասիրի, Ե.Զախարյանը պատասխանեց, որ դրա համար պետք է ուսումնասիրեն նաև մնացած բոլոր հարցերը: Մեր դիտարկմանը՝ այսինքն թալանի հարցը ևս ուսումնասիրվելո՞ւ է, նախարարը արձագանքեց. «Եկեք այդ ձևակերպումներից հեռու մնանք, կլինի աուդիտ, կտա գնահատականը»:

Հարցին, թե արդյոք չէր կարո՞ղ կառավարությունն ի սկզբանե հատկացնել գումար, որ թանկացումչլիներ, Ե.Զախարյանը պատասխանեց, թե հնարավորություն չի եղել, եթե լիներ անպայման կհատկացվեր: Այն պնդումներին, թե Զախարյանն ինքը կարող է իր անձնական կուտակած միջոցներից հեշտությամբ փակել ՀԷՑ-ի կուտակած պարտքը, նախարարը հայտարարեց, թե լուրջ չի վերաբերվում և խնդրեց լրագրողները ևս լուրջ չվերաբերվեն:

Ըստ նրա՝ էներգետիկ համակարգում կան խնդիրներ, անցած մեկ տարում անդրադարձել են այդ հարցերին, մի շարք միջոցառումներ և ծրագրեր են նախապատրաստել. «Այսօր պատրաստ է արդեն էներգետիկ համակարգի ռազմավարութան ծրագրերը մինչև 36 թ., դա քննարկվել է վարչապետի մոտ, հանրային խորհրդում, նաև նախատեսում են քննարկել ԱԺ-ում, որից հետո կառավարությունը կհաստատի ու մեզ համար կլինի աշխատանքային ծարգիր: Նպատակը մեկն է՝ ստեղծել կայուն, կանխատեսելի էներգետիկ համակարգ բնակչության ու ներդրողների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս