Բաժիններ՝

«Այս իրավիճակում ելքն այն է, որ ոստիկանությունը և բոլորը հրաժարվեն ուժ կիրառելու մտքից». Նիկոլ Փաշինյան

«Իրավիճակը հնարավոր եղավ մի փոքր մեղմել, բայց ընդհանուր առմամբ լարված է: Հասկանալի չի, թե ինչ մտադրություն ունեն ոստիկանները, նրանց գործողությունները լարում են վիճակը»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «կենդանի պատի» շարքերում գտնվող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` բռնությունն անթույլատրելի է, «Հավաքների մասին» օրենքն ասում է, որ եթե հավաքը խաղաղ է, թեկուզ ապօրինի, ոստիկանությունը պետք է աջակցի: Նա նշեց, որ մոտ 5-6 օր է՝ ինքը Բաղրամյանում է, և նույնիսկ ոստիկանապետի ներկայությամբ այս միջոցառումը եղել է, և ոստիկանները վերապահում չեն ունեցել: Փաշինյանի խոսքով` միակ խնդիրը ալկոհոլ օգտագործած մարդիկ են եղել, որ միայն առաջին օրերին էր, հետո վերացավ այդ խնդիրը: Նա գտնում է, որ անհասկանալի է, թե հիմա ինչ է փոխվել, որ ոստիկանները իրենց վերաբերմունքը փոխել են: Փաշինյանը նշեց, որ միանշանակ է, որ բռնությունն ու ուժի կիրառումը պետք է բացառվի: Ըստ Փաշինյանի` այս իրավիճակում ելքն այն է, որ ոստիկանությունը և բոլորը հրաժարվեն ուժ կիրառելու մտքից և բռնությունը, որպես իրադարձությունների զարգացման հնարավոր սցենար, բացառվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս