ՌԴ-ն Հայաստանի համար գազն էժանացրել է, բայց տարբերությունը թողնում են «Գազպրոմ Արմենիա»-ին

Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին գազը մատակարարում է 1000 խմ-ը 165 դոլարով: Այս մասին այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Տարբերությունը գործող գնի համեմատ 25 դոլար է: Ամբողջ 25 դոլարը թողնում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Նպատակն է՝ փակել այն վնասները, որ ունեցել են դրամ-դոլար փոխարժեքի տատանման արդյունքում և որոշ ներդրումային ծրագրերի իրականացման համար: Բոլոր փաստաթղթերի ձևակերպումից հետո ՀԾԿՀ-ն ավելի մանրամասն կանդրադառնա հարցին»,- ասաց Ե.Զախարյանը:

168.am-ի հետ զրույցում նախարարը պարզաբանեց, որ այս գինը ՀՀ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքն է, դա կապ չունի ԵՏՄ անդամ դառնալուց հետո մաքսատուրքերի զրոյացման հետ, քանի որ մաքսատուրքերը նախքան այդ էլ դուրս էին եկել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930