«Ժողովրդի հաշվին փորձում են ժողովրդի ծախսերը հոգալ»
«Էլկտրաէներգիայի թանկացումը տարեկան կազմում է 36 մլրդ դրամ, որը վճարվելու է բյուջեից, իսկ բյուջեն մեր փողերն են, դա բյուջեի զգալի տոկոսն է կազմում և շատ ավելի շատ է, քան բյուջեից հատկացվում է գիտությանը կամ թեկուզ Պաշտպանության նախարարությանը: Ինչո՞ւ պետք է այդ գումարը տան ՀԷՑ-ին: Ժողովրդի հաշվին փորձում են ժողովրդի ծախսերը հոգալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոնեսյանը՝ խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մասին, որի համաձայն՝ մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի գազի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:
Նա նշեց, որ ՀԷՑ-ի շռայլությունները սակագնում չեն ներառվում, սակայն անգամ առանց դրա՝ գինը ոչ թե թանկ է, այլ ահռելի է, ԽՍՀՄ տարածքում ամենաբարձրն է: Դանիել Իոնեսյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգում ոչ թե մեկ, երկու կամ երեք խնդիր կա, այլ ՀԷՑ-ն ամբողջությամբ խնդիր է: Խնդիրների լուծումն, ըստ նրա, հնարավորոթյուն կտա էլեկրաէներգիայի գինը բերել 30-33 դրամի:
Նշենք, որ ցուցարարներից մեկը վանկարկեց, որ չեն հաղթել՝ պնդելով, որ հաղթելու են: