«Կգործի՞ արդյոք ԵՏՄ-ն, թե՞ ոչ»
«Կգործի՞ արդյոք ԵՏՄ-ն, թե՞ ոչ: Նման հարցադրումները ճիշտ չեն և շեղում են մեզ աշխատանքից: ԵՏՄ-ն գալիս է ՄՄ-ից և աշխատանքը վաղուց կայացած է և ընդունելի է: Պետք է ոչ թե քննարկել՝ կկայանա՞, թե՞ ոչ, այլ հասկանալ, թե ինչ օգուտ կարելի է քաղել: Դրա համար պետք է հասկանալ ԵՏՄ-ում գործող մեխանիզմները: ԵՏՄ-ն նպատակ է հետապնդում՝ ապահովել մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժը ողջ միության տարածքում»,- այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ հայտարարեց ԵՏՀ նախարար Արա Նռանյանը:
Ըստ նրա՝ պետք է ընկալել, որ հունվարի մեկով չենք ունեցել և չէինք էլ կարող ունենալ ամբողջական ինտեգրում, և այժմ քննարկվում են աստիճանները, որով պետք է ազատականացումն իրականացվի:
Ա.Նռանյանը նշեց, որ հայկական արտարդրողները շարունակում են ԵՏՄ անդամ երկրներում վայելել հարգանք ու հեղինակություն, սպառողները սիրով գնում են հայկական ապրանքները, հատկապես գյուղոլորտի արտադանքը, որը համարվում է էկոլոգիապես մաքուր, համեղ: Նրա խոսքով՝ հայկական ապրանքները բրենդի տարր են պարունակում և խոսքը միայն կոնյակի մասին չէ:
Ա.Նռանյանը նշեց, որ դժվարություններ ունեն ԵՏՄ անդամ բոլոր 4 երկրները: Ըստ նրա՝ խնդիրները տնտեսական բնույթի են կառավարություններրը աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: Նա նշեց, որ ճգնաժամեր լինում են պարբերաբար և պետք է պատրաստ լինել աշխատել այդ պայմաններում:
«Հոռետեսության չափերը այնքան են մեծացել, որ նույնիսկ խանգարում են առօրյան կազմակերպել: Բայց եթե սիրում ենք մեր երկիրը, ու պատրաստ ենք ամեն ինչ անել երկրի համար, պետք է հավատանք երկրի ապագային»,- ասաց Ա.Նռանյանը: