«Կհայտնվեն նոր առաջնորդներ և նոր քաղաքական կուսակցություններ». Արթուր Մարտիրոսյան

«Սոցիալական բողոքի նիշան ավելի հաճախակի են զբաղեցնում ոչ կառավարական կազմակերպությունները կամ առանձին մարդիկ, քանի որ կուսակցական համակարգը Հայաստանում քաղաքացիների կողմից վստահության կորստի ճգնաժամի մեջ է: Նոր ոչ մեծ կուսակցությունները դեռ ոտքի չեն կանգնել, հները վաղուց վստահության տեսակետից հենակների վրա են: Կոնսոլիդացված ժողովրդավարական երկրներում նման հարցերը միանգամից անցնում են ընդդիմություն-իշխանություն պայքարի հարթություն»,- 168.am-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ մենք դեռևս չունենք իրական ներկայացուցչական ժողովրդավարություն, մեզ մոտ դեռ չի կայացել նոր բանակցային մշակույթը, այդ պատճառով սոցիալական բողոքը յուրօրինակ ձևով փոխարինում է քաղաքական գործընթացին. «Ուրախալի է այն, որ հասունացել է նոր գրագետ սերունդ, որը մտածում ու ապրում է կոլեկտիվ գործողությունների արժեքների պարադիգմայում՝ հանուն համընդհանուր շահի: Դա չի կարող չհուսադրել: Նշանակում է` կհայտնվեն նոր առաջնորդներ և նոր քաղաքական կուսակցություններ, որոնք ավելի լիարժեք կներկայացնեն մեր ժողովրդի շահերն ու հավակնությունները: Ես այս իրավիճակին մոտենում եմ ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի բանաձևով՝ «մտքի հոռետեսությամբ և կամքի լավատեսությամբ»»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս