 
                        Մինչև տարեվերջ «Չեխական ավիաուղիները» և «Լոտ» ավիաուղիները մուտք կգործեն Հայաստանի շուկա
 
                                    Ավիաոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում սպասվում էր տարվա արդյունքներով գների 10-15% նվազում և դա արդեն ապահովվել է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Ըստ նրա՝ մինչև տարեվերջ «Չեխական ավիաուղիները» և «Լոտ» ավիաուղիները մուտք կգործեն Հայաստանի շուկա: Փոխնախարարը նկատեց, որ այս գործընթացը սեզոնային բնույթ է կրում, որ տարվա մի հատված այդ ընկերությունները դուրս են գալիս շուկայից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը սակայն, դժգոհեց, որ ավիաոլորտում առաջընթաց չի զգացվում. «Կարող ա խորթ հայացքով են նայում, թաց հայացքով են նայում, բայց գնում են Թբիլիսիից են թռնում: Անունն ինչ ուզում եք դրեք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        